Home

Advertisement

Customize

Արցախի պատկերներ, Գանձասար

Վանք գյուղը, որտեղ գտնվում է Գանձասարը ամենաբարեկարգ գյուղերից է Արցախի։ Հիմնականում շնորհիվ բարերար, ծնունդով Վանքից, ներկայումս ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանի։ Մենք, փա՛ռք Աստծո, ունենք շատ բարերարներ, բայց Լևոն Հայրապետյանը, ինչքանով որ մենք հասկացանք, յուրօրինակ ձևով է նվիրված իր հայրենի Գանձասարին ու Արցախին։ Հիմնականում բարերարները կառուցում են ինչ-որ բան, վերանորոգում են և հետո շարունակությունը մնում է տվյալ համայնքի, գյուղի, մարդու կարողությունների վրա։ Լևոն Հայրապետյանը անդադար հոգ է տանում իր գյուղին։ Դպրոցը կառուցելուց բացի, այն ապահովել է ամեն անհրաժեշտով՝ մինչև անգամ ինտերնետով, ուսուցիչները բացի աշխատավարձից տարին մի անգամ նրանից ստանում են բավականին պատկառելի գումար իրենց աշխատանքի համար։ Կառուցվում են գյուղում հյուրանոց, ձիարշավարան, ֆուտբոլի դաշտ և այլն։ Նորածիններին տրվում է միանվագ գումար, կարծեմ 500 դոլարի չափով և այդպես շարունակ։
Այս ամենի մասին մեզ պատմեցին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Վահանը և նրա կինը՝ երաժշտության ուսուցչուհի Ազգուշը (ի դեպ նա եղել է հայտնի անսամբլներից մեկի մենակատար ժամանակին)։ Նրանք 8 տարի առաջ Արթիկից Գանձասար էին տեղափոխվել իրենց 4 երեխաների հետ, 5-րդը՝ Սիփանը (հայրը նրան այդպես էր անվանել իր շատ մոտ ընկերոջ Սիփան Շիրազի հիշատակին) ծնվել էր արդեն այստեղ։ Երեխաներից մեկը՝ Արևիկը, երգում է եկեղեցում, ու հայրը խոստացավ, որ Արևիկը մեզ կուղեկցի Գանձասար ու կերգի մեզ համար։

Մենք նստած Վահանենց տաղավարում ուտում էինք ժանգյալով հաց, գոմեշի թարմ մածուն ու թան էինք խմում ու լսում գյուղի կյանքի պատմությունները։ Գյուղը հիմա կարիք ունի անգլերենի ուսուցչի։ Գյուղ տեղափոխվող ուսուցչին պետության կողմից կտրամադրվի տուն և հողամաս, որ 5 տարի աշխատելուց հետո կդառնա ուցուցչի սեփականությունը։

Չմոռանամ նշել, որ Գինեսի գիրք մտած ամենահետաքրքիր՝ էշերի վազքի մրցույթը նույնպես անցկացվում է Վանքում։))) Առաջին 3 տեղերը զբաղեցնողներին Լևոն Հայրապետյանը լուրջ գումարներ է վճարում, իսկ բոլոր մասնակիցներին՝ 100-ական դոլար, եթե չեմ սխալվում։ Սրա շնորհիվ, էշերը տարածքում ամենամեծ պահանջարկը վայելող կենդանիներն են, շատ էշատերեր նույնիսկ վարձով են տալիս իրենց կենդանուն՝ հատուկ մրցույթում մասնակցելու համար։)))) Արցախցիները ասում են՝ ամեն մեկը մի բան ա ասում մեր հարցով, բայց մենք մեր էշն ենք քշում։)) Կոնկրետ, բառիս բուն իմաստով։)))

Գյուղում ադրբեջանական պետհամարանիշներով պատված պարիսպներ կան՝







Ծանոթ պատկեր տեսա, չէի կարող անուշադրության մատնել։)))



Խորանի տակ թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը, որի մասին վկայում են ոչ միայն հայկական, այլև այլ աղբյուրները



Արևիկը ցույց տվեց խորանի աջ ու ձախ կողմերում հայտնված հրեշտակների պատկերները։ Դրանք հայտնաբերվել են 1989 թ-ին, իսկ թե երբ են հայտնվել, ոչ ոք չգիտի։ Հիմա աշխատեմ աջ ու ձախը չխառնելով ասել՝ այս մեկը, եթե կանգնում ես դեմքով դեպի խորանը, գտնվում է աջ կողմում։ Ուշադիր նայելիս կերևա ոտքը և թևի մի մասը։



Սա արդեն ձախ կողմինն է, պատկերն ավելի հստակ է, թևերը, դեմքը և պսակը գլխի շուրջ՝



Այս պատի վրա գրված է Գանձասարի պատմությունը՝



Արևիկը սկսեց իր ջահել ու սիրուն ձայնով երգել «Սուրբ, Սուրբ»-ը


«Սու՜րբ, Սու՜րբ, Սու՜րբ, Տէր զօրութեանց։ Լի են երկինք և երկիր փառօք Քո։ Օրհնութիւն ի բարձունս։ Օրհնեալդ, որ եկիր և գալոցդ ես անուամբ Տեառն։ Ովսաննա՛ ի բարձունս»
Հետո նաև «Տէր Ողորմեա» և «Հայր մեր»…

Այս մի նկարում չպայթած արկն է, որը մտել է Գանձասարի պատի մեջ ու մնացել։ Արկեր են ընկել նաև գմբեթի վրա, ու նորից հրաշքով չեն պայթել։ Ուղղակի գմբեթի արկերը հետո հանվել են, իսկ այս մեկը մնացել է որպես ապացույց, որ Աստված օրհնել ու պահպանում է մեր երկիրը։ 

 

Comments

> Ծանոթ պատկեր տեսա, չէի կարող անուշադրության մատնել։)))

:)))
laaaavnaaa:)
P.S. Levon Hayrapetyan.
հաաաաա!!! հիշողությունը լավ բան էլի… մերսի, հեսա ուղղղղեմ։))
Աստված օրհնի Գանձասարը, Արցախն ու մեր ողջ Ազգը…
այո, Ամեն։)))
Nar, inch lavn er.. amenalavn er es errordy :)
Gites, arajin nkarum tesa hreshtaki vorqy, isk erkrordum , vor asum em aveliparza erevum, chtesanq, es el Karenn el.. indz tvuma du petqa qo oragri interface-y poxes, nkarnery mec en, kisar en erevum karcem..

isk ajd mardkanc het duq vonc canotacaq?
Սառ, լու՞րջ կիսատ ա երևում։ Իսկ եթե սեղմում ես "leave a comment"? հենց իմ էջի վրա էդ ձևով լրիվ բացում ա
էդ ձևով փորձի մի հատ, ու նայի սպիտակով թևերն են հրեշտակի, մեջտեղը մուգ դեմքն ա, գլխին լուսապսակը ավելի մուգ, ու մարմինը սպիտակ գույնի
մեր վարորդը գիտեր Վահանին ու ընտանիքի պատմությունը։ Ճանապարհի վրա տաղավար են դրել, սառը թան են տալիս, մածուն…
բայց հետո մեզնից չէր ուզում փող վերցներ…
Ha, hima tesa arden, normal bacec ejy. hreshtaky mankakan demq uni.. :) lavna
համ էլ ինթերֆեյսը փոխեցի, ստիպված։))) չնայած էդ մեկը սիրում էի
էս ի՞՞՞նչ հաշիվ ա էսքան շուտ, եկա՞ն ձերոնք
che, Nar, es mi interfacy aveli hajoxa, nkarneri hamar namanavad.. tox sa mna :)

meronq der che, hima gum em airport, shut em verkacel zangum ei Praga, vor imanam hascrel en nstel Copeni inqnatiry.. inchpes misht Erevanic lav usha trel.. bajc vonc vor te hascrel en, hima gnam arden.
էդ չեխականն իրոք համը հանում ա… մենք բոլոր ուղղություններով սպասեցինք ու բոլոր քոննեքթինգերին վազելով հասանք էս անգամ
դե աչքդ լույս, կբարևես։)
Էս ինչ հավես էր: Ամենալուսավոր կետերից ա երևի աշխարհի Գանձասարը: Տեր Հովհաննեսը չկա՟ր:
Չէ, ասեցին ինքը տեղափոխվել ա Շուշի, հիմա տեր Գրիգոր էր քահանան
Իսկականից լուսավոր ա։))
Ваш пост добавлен в АрмЛенту. Его можно увидеть по адресу http://www.miacum.ru/gazeta/cat/armlenta
Если вы не желаете видеть этот свой пост в АрмЛенте, то отпишитесь, пожалуйста, здесь http://armblogs.livejournal.com/1611.html
Если по каким-то причинам вы хотели бы удалить свой ЖЖ из проекта Armblogs, отпишитесь, пожалуйста, здесь http://armblogs.livejournal.com/796.html
Спасибо за понимание!
С налучшими пожеланиями, Miacum team

Advertisement

Customize