You are viewing [info]noni_no's journal

Previous Entry | Next Entry

Զորավար Անդրանիկ



Էսօր զորավարի 146-ամյակն է
   
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցես հավետ դու, անսասան Անդրանի՛կ:

Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ: 

Comments

( 1 comment — Leave a comment )
[info]pingback_bot wrote:
Feb. 25th, 2011 05:18 pm (UTC)
No title
User [info]koreolan referenced to your post from No title saying: [...] գիշեր-ցերեկ անդադար, Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար, Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ: [...]
( 1 comment — Leave a comment )

Profile

[info]noni_no
noni_no

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Page Summary

Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars