Մայիսի 9 Հ1-ով
Մի քանի օր առաջ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց ի լուր հայության, որ Հ1-ում խելքի են եկել, որ մի քիչ էլ որ դիմանանք, էնքան մշակույթ են լցնելու եթեր, որ չդիմանանք ու էլի կարոտենք մեր ազգային գիծ դառած գռեհկությանը։
Սեպտեմբերի՞ց ասեց, հա՞։
Այսինքն, եթե սեպտեմբերը չի եկել, շարունակու՞մ ենք նույն ոճով։ Առավոտվանից ուզում եմ տեսնել ինչ-որ հարգանքի նշան Հայրենական ու Արցախի պատերազմների, մասնակիցների, մեր պատմության ու հպարտության հանդեպ ու ի՞նչ։ Իզաուրան լացեց, հետեւից ուրիշ ինչ-որ խուան ու խուանիտա, հիմա էլ ֆուտբոլ են ցույց տալիս, ուզում եմ հասկանալ մայիսի 9-ը գալու ա Հ1-ին հյուր, թե՞ ոչ։
Սեպտեմբերին կատարվելիք փոփոխությունների մասին կոնկրետ հրահանգ էր եկել մսյո Հարությունյանին Հանրապետության նախագահից, փաստորեն, նախագահը գնաց Արցախ ու մոռացավ Հարությունյանին տեղեկացնել, որ էսօր մայիսի 9-ն է ու որ պետք է կոնկրետ ուղղվածություն տալ մեր շատ սիրելի, մեր պետության հաշվին իր փառապանծ օճառային-օպերային գոյությունը քարշ տվող Հ1-ին։
Ո՞վ է մեղավոր։ Հարությունյանի տարբերակը միանգամից հանում ենք, նրան տեղյակ չեն պահել եւ չեն հրահանգել…

P.S. Շնորհավոր հաղթանակների տոնը!
իրոք որ շնորհավոր, արտակարգ տոն ա-:)
Իսկականից: Շանթն էլ էր որոշ բաներ փորձում անել.
Giteq, karevory mardkanc gluxnern en: xorhrdayin miutyan zhamanak haykakan harci masin shat qich er eteric xosvum (Arcaxi masin yndhanrapes lrum em- ba mer harevannerin kareli er ttu xosq asel, ayn el eteric),bayc gluxnerum kar, isk komunizmi masin aravotic ereko clvlum ein u tmbkaharum ein uxexneri mej- isk gluxnerum chkar...:)
Այո!
Ու, ցավոք, ես համոզված չեմ, որ վերնախավի գլխում որևէ բան լրջորեն փոխվել է։ Շատ հնարավոր է, որ նույնիսկ սաբոտաժի ձև լինի. այնքան տխմար իբր թե «հայրենասիրական» քարոզչություն անեն, որ մարդիկ ընդհանրապես զզվեն այդ բառից։
Շատ կասկածում եմ, որ էդ Հարությունյանը իր կադրերով կկարողանա մակարդակ ապահովել, նույնիսկ եթե դա «վերին հրաման» ա։ Պետք էր մաքրել մի հատ էդ ոլորտը։
Խոսակցություններ կային, որ նրան կփոխարինեն ուրիշով, բայց էդ օրը աչքալուսանք տվեց, որ շարունակելու ա թագավորել
գոնե մի քանի հատ դոկումենտալ ֆիլմ Արցախի մասին, մի քանի հատ էլ եղած ֆոնդից Հայրենականի մասին կարելի էր երեւի ցույց տալ։ Ու ահավորն ինչ ա, որ ամբողջ Հայաստանով ու Սփյուռքով սրանք իրենց ողորմելի դեմքն են ցույց տալիս։
Իսկ ազգային պրոպագանդա ո՞վ պետք ա անի, եթե էսօրով էլ չէ, ուրեմն մնացած օրերի մասին էլ ինչ խոսենք։