Home

Advertisement

Customize

կռզիս

Ամուսինս իջավ դեղատուն էֆերալգան գնելու։
Ժամը ուշ է, միակ մոտակա 24ժ աշխատող դեղատունը դուռ չի բացում, այլ դռան վրայի պատուհանից փողը վերցնում, դեղդ տալիս է։ 550 դրամ արժեցող էֆերալգանը դարձել է 1120 դրամ։ Բացատրությունը էս է եղել՝ դե թանգացել էր, հետո էլ էդ 20%-ը, ապեր։
Ու որ ամենազզվելին էն է, որ տուն եկավ, նոր տեսանք, որ կտրոն չեն տպել։
Գրողը տանի, եթե թանկացնում եք, թանկացրեք, բայց կտրոն տպեք, որ ձեր գերշահույթից հարկ վճարեք պետությանը, պառազիտնե՛ր։

Ու սրանց նմաններն են, որ ամեն ինչից դժգոհ են, ոչ մի բան քթներին չի գալիս ու հարկ վերցնող պետության մերն են հայհոյում։

Comments

1. Հիվանդներին առողջություն։

2. Հասկանում եմ, որ ձեզ շտապ էր պետք եղել, բայց եթե շտապելու խնդիր չկա, օգտվեք Պուշկինի փողոցում գտնվող նախկին Аптекуправление-ի դեղատնից՝ մոտ 20%-ով ցածր են գները։ Համեմատաբար էժան է նաև Զաքյան փողոցի վրա (Ամիրյանից մի 30 մետր ներքև) գտնվող դեղատունը։
1. մերսի։))

2. մերսի։))
ափսոսում եմ, որ կտրոնը տպել չի տվել, շատ եմ ափսոսում
Ես հիմա բոլոր կտրոնները պահանջում եմ ու "յազվա եմ" կպնում, որ ճիշտ գումարը գրեն կտրոնի վրա: Առաջ չգիտեմ ինչու քաշվում էի, բայց հիմա վիճակահանությունն եմ պատրվակ բռնում:
հա, ես էլ պետք է սկսեմ ինձ վրա աշխատել ու պահանջել, չնայած վիճակահանությանը սկզբունքորեն չեմ մասնակցում
Վիճակահանությունն ինձ էլ չի հետաքրքրում, մանավանդ որ շատ ապաշնորհ ձևով է մտածված. ընդհանրապես որևէ շահում ունենալու հավանականությունը չի գերազանցում 0.01%-ը: Բայց դե շատ հարմար պատրվակ է: Առաջ չէի պահանջում, որովհետև պահանջելուց հետո էնպես էին նայում, որ առնվազն պետք է հետ դառնայիր ու կոպտեիր, բայց դե ո?ր մեկին կոպտես ու ո?վ այդքան ներվեր ունի:
Արևմուտքում արտադրված դեղեր կա՞ն Հայաստանում:
Ես հիշում եմ՝ պարզ մի դեղ էի փնտրում. չունեին:
լինում են չգրանցված դեղեր, որոնք դժվար է գտնել վաճառքում, բայց էֆֆերալգանը դրանց թվում չէ։)
Այսինքն 2 euroi-ic թա՞նք է դուրս գալից:Զուտ հետաքրքրության համար , դա ի՞նչ եֆերալգաններ են noni-no ջան:Efferalgan upsa ներն են?
այո, հենց դրա մասին է խոսքը
մի 2 շաբաթվա մեջ կրկնակի գին են թռցրել ու աշխատում են հարկերից էլ խուսափել։ ասում են սա շատ դեղատներին է բնորոշ

Advertisement

Customize