You are viewing [info]noni_no's journal

Previous Entry | Next Entry

Arm vs Turk Intellectuals


Ստացվում է, որ հայ-թրքական փոխադարձ թշնամանքը, ցեղասպանության համար թուրքերի մեղքը երկկողմանիորեն փորձում են «սղացնել» ներողությունների տակ ու անցնել մահացու եղբայրության։
Սցենարը մոտավորապես էսպես եմ պատկերացնում՝
Ակտ չգիտեմորերորդ.
Նալբանդյան - Բաբացջան հանդիպում, որի ժամանակ ի թիվս այլոց, Նալբանդյանը Բաբացանին խոստանում է, որ էս քանի օրը կկազմակերպեն մի հատ նամակ, որտեղ ներողություն կպահանջեն։ Բաբացանը շտապում է վրա բերել, թե հույս չունենաք, թե կԳյուլը էդքան արագ կասի՝ ներող եղբայր-հայեր, բայց մի բան կմտածենք։
Ակտ չգիտեմորերորդ 1/ Հայաստանի Հանրապետություն
Վերևից իջեցրած հրահանգ՝ գրեք, պահանջեք ներողություն, հողեր չուզեք, փոխհատուցում չուզեք, թուրքերը մեզ հետույք են ցույց տալու, մենք էլ կոմպլեմենտար ազգ ենք, տոլերանտությունից պատռվում ենք, միայն ներողությունով կբավարարվենք, ճիշտ էնպես, ինչպես պատրաստվում ենք ազրների ու աշխարքիս ազնիվ խոսքով բավարարվել։ Գրվեց նամակը, ու ինտելլիգենցիայի էս սուղ չեղած պայմաններում գտնվեց 300 հոգի, որ ստորագրություն դրեց տակը, գտնվեցին նույնիսկ ցեղասպանություն ապրածների զավակներ։
Ակտ չգիտեմորերորդ 2 / Թուրքիայի խալիֆաթ Օսմանաթ
Թրքական տոլերանտության արձագանքը իրեն երկար չսպասեցրեց։ Օդի մեջ տոլերանտ լինելուց հեշտ բա՞ն։ Ամեն ազգ խոմ հարիֆ հայ չի։ Արցունքն աչքերիս կարդացի մեծ աղետների մասին Դեվլեթ Բահչելիի (իտալական ծագում ունի երևի) նամակը։ Գիտեմ, որ հիմա ազգիս 90% դուրս եկած թուրք է ման գալիս Երևանի փողոցներում, որ գրկի, եղբայրական համբույր մը դրոշմի դրանց թուրք մռութին ու ասի՝ տունս, կնիկս, երեխեքս քեզ փեշքեշ, արի, տիրի։

As to my poor self,  ինձ նման դատարկ նամակները չեն հուզում։ Թուրքը թուրք է մնում, քանի որ օդի մեջ ներողություն ասող թուրքը կյանքում չի համաձայնի, որ մենք տարածքներ ունենք ու իրենք պարտավոր են փոխհատուցելու ու տարածքներ վերադարձնելու։ Այ հենց սկսեն բախչելլիները պահանջել, որ մեր` իրենց անբարոյական նախնիների ու արնախում պապերի ձեռքով խլած տարածքները վերադարձվեն, ես կփորձեմ ընդունել էդ կարգի ներողությունը։

Թե չէ, հուզվելու համար էնքան լոկալ առիթներ կան, շատ էլ պետքս են թրքական ծագում ունեցող վեհ մտքերը։

Comments

( 2 comments — Leave a comment )
[info]ahousekeeper wrote:
Dec. 16th, 2008 08:10 pm (UTC)
Ժամանակ չեմ ունենում էդ հայկական նամակի վրայով էլ անցնեմ... Ափսոս, որ Պերճ Զեյթունցյանի ու Սոս Սարգսյանի պես մարդիկ դրա տակ ստորագրվել են... :(
[info]satenik wrote:
Dec. 17th, 2008 02:13 am (UTC)
Դե թուրքը լայնածավալ գործողություններով է կատարել հանցագործությունը, որի համար այսօր փորձում է իբր ներողություն ձևակերպել: ՈՒրեմն ներողությունն էլ պետք է լինի գործի տեսքով, ոչ թե խոսքի: ՈՒշունց չի տվել, որ հիմա էլ ասի ներողություն ու պրծնի: Արած գործողությունների դիմաց՝ գործով ապացուցող ներողություն: Մնացած դատարկ խոսքերը թող մտցնեն Աթաթյուրքի տակը:
( 2 comments — Leave a comment )

Profile

[info]noni_no
noni_no

Latest Month

May 2012
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Powered by LiveJournal.com
Designed by [info]chasethestars